ՀՀ ԱԳ փոխնախարարը Տաջիկստանում կմասնակցի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին
ՀՀ ԱԳ փոխնախարար Գեղամ Ղարիբջյանյանը Տաջիկստանում կմասնակցի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, նախօրեին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրի նիստը տեղի կունենա հոկտեմբերի 4-ին՝ Տաջիկստանում։
Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեին ՀԱՊԿ քարտուղարության մամուլի ծառայությունից, ԱԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգում ավելի քան 20 հարց կա։
Ծրագրվում է, որ սկզբում նեղ շրջանակում ԱԳ նախարարները կարծիքներ կփոխանակեն Կազմակերպության միջպետական ակտերի, անցած ժամանակահատվածում ՀԱՊԿ անդամ-երկրների նորմատիվ իրավական բազայում Հավաքական անվտնագության խորհրդի որոշումների իրականացման և աֆղանական ուղղությամբ ՀԱՊԿ գործունեության ընթացքի վերաբերյալ։
Լիագումար նիստում ԱԳ նախարարները կքննարկեն Հավաքական անվտանգության խորհրդի՝ Մինսկի նիստի որոշումների իրագործումը, ինչպես նաև ԱԳ նախարարերի խոհրդի որոշումների իրագործումը՝ հաշվի առնելով ռազմաքաղաքական իրավիճակի զարգացումը, ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի ամենամյա զեկույցը, 2007 թ. երկրորդ կիսամյակում և 2008 թ. առաջին կիսամյակում Կազմակերպության գործունեության առաջնային ուղղությունները և ՀԱՊԿ անդամ-երկրների արտաքին քաղաքականության գործունեության համակարգման մեխանիզմի կատարելագործմանն առնչվող հարցեր։
ԱԳ նախարարները կհամաձայնեցնեն փաստաթղթերի նախագծերի երկու փաթեթ. ՀԱՊԿ շրջանակներում խաղաղապահ գործունեության մեխանիզմների նորմատիվային և կազմակերպչական ձևակերպումը, ինչպես նաև Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի գործունեության իրավական և նորմատիվային բազայի կատարելագործումը։
ԱԳ նախարարների խորհրդի քննարկմանը կներակայցվեն նաև ՀԱՊԿ անդամ-երկրների՝ անօրինական միգրացիայի, արտակարգ իրավիճակների հարցերով իրավասու մարմինների ղեկավարների Համակարգող խորհրդի ստեղծման մասին որոշման նախագծերը, ագրեսիայի սպառնալիքի կամ ագրեսիայի ակտի իրագործման դեպքում՝ ՀԱՊԿ անդամ-երկրներին ռազմատեխնիկական օգնության ցուցաբերման մեխանիզմի մասին արձանագրությունը։-0-

