ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը, Հայաստանի նախաձեռնությամբ, որոշում է ընդունել ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը, Հայաստանի նախաձեռնությամբ, որոշում է ընդունել ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, սեպտեմբերի 28-ին ընդունած որոշումը ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ ՄԱԿ-ում Հայաստանի նախկին նախաձեռնությունների շարունակությունն է։
Որոշման հիմնական նպատակը հետագայում նմանատիպ երևույթների կանխարգելման համար մեխանիզմների մշակումն է՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գործող մշտական հանձնաժողովի շրջանակներում։
«Հայաստանը առաջնորդվում է այն սկզբունքով, որ մարդու իրավունքների, ներառյալ նաև ազգային, ռասսայական, կրոնական և էթնիկական խմբերի իրավունքների խախտման վաղ կանխարգելումը հանդիսանում է դրանց` մասսայական խախտումների վերածման և մարդկության դեմ հանցագործությունների, ներառյալ ցեղասպանության վաղ կանխարգելման հիմնարար բաղադրիչներ», - տեղեկացրեցին ԱԳՆ-ից։
Այս բանաձևը ևս մեկ քայլ է՝ մի կողմից ՄԱԿ Մարդու իրավունքների հիմնական մարմնի, ներառյալ դրա շրջանակներում գործող տարբեր մեխանիզմները և ՄԱԿ Մարդու իրավուքների բարձրագույն հանձնակատարը, և մյուս կողմից՝ ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարի կողմից հիմնված Ցեղասպանության կանխարգելման հատուկ խորհրդականի միջև համակարգված և կանոնավոր փոխգործակցության համակարգի զարգացման ուղղությամբ:
«Որոշումը համահեղինակել էին 62 պետություններ, ինչը նախաձեռնության քաղաքական պահանջարկի և լայն աջակցություն վայելելու ևս մեկ ապացույց է», - նշեցին ՀՀ ԱԳՆ-ից։
Նույն օրը տարբեր տարածաշրջանները ներկայացնող չորս երկրների` Հայաստանի, Բելգիայի, Մեքսիկայի և Սենեգալի նախաձեռնությամբ Մարդու իրավունքների խորհրդի 6-րդ նստաշրջանը Ժնևում ընդունել է բանաձև՝ մարդու իրավունքերի խնդիրներով զբաղվող տարածաշրջանային կառույցների վերաբերյալ (Armenia,Belgium,Mexico,Senegal Resolution on Regional arrangements for promotion and protection of human rights):
Բանաձևով նախատեսվում են գործնական քայլեր տարածաշրջանային կառույցների միջև համագործակցության հաստատման և փորձի փոխանակման ուղղությամբ։-0-

