Հայաստանը մտադիր չէ միջամտել Լիբանանի ներքաղաքական գործընթացներին

01.10.2007, 17:23
Հայաստանը մտադիր չէ միջամտել Լիբանանի ներքաղաքական գործընթացներին

Հայաստանը մտադիր չէ միջամտել Լիբանանի ներքաղաքական գործընթացներն, երկուշաբթի Երևանում մամուլի ասուլիսում հայտարարեց Լիբանանում Հայաստանի դեսպան Վահան Տեր-Ղևոնդյանը։

Նրա խոսքերով, Հայաստանը միշտ ուշադրությամբ հետևում է Լիբանանում ընթացող  գործընթացներին, բայց չի փորձում ազդել դրանց վրա։

«Մենք չենք միջամտում Լիբանանի ներքաղաքական կյանքին ոչ թե այն պատճառով, որ Հայաստանը փոքր երկիր է, այլ այն պատճառով, որ մենք հարգում ենք այդ երկրի անկախությունը։ Մեր և Լիբանանի միջև ավանդաբար ջերմ հարաբերություններ են ստեղծվել, ինչը լավ երևում է մեր գործունեությունից միջազգային կազմակերպություններում, որտեղ մեր դիվանագետները միշտ աջակցում են միմյանց»,-ասաց դեսպանը՝ հավելելով, որ հայ-լիբանանյան հարաբերություներում որևէ փոփոխություն չի կանխատեսվում։

«Չպետք է մոռանալ, որ Լիբանանը արաբական երկրներից միակն է, որը ճանաչել է Հայոց Եղեռնը»,-ընգծեց նա։

Խոսելով համագործակցության երկկողմ ծրագրերի մասին՝ Տեր-Ղևոնդյանն առանձնացրեց համագործակցությունը կրթության ոլորտում։

«Այսօր, հավանաբար, արդեն պայմանագիր կնքվի դիպլոմների և գիտական աստիճանների երկկողմանի ճանաչման մասին, և, թերևս, դա ներկայումս ամենակարևոր նախագիծն է»,-ասաց Տեր-Ղևոնդյանը։–0-