Հայաստանը ռուսական ԶԼՄ-ների նպատակային քարոզչության տեսաաշտում չէ-«Էխո Մոսկվի»-ի մեկնաբան
Հայաստանը ռուսական ԶԼՄ-ների նպատակային քարոզչության տեսաաշտում չէ։ Այս կարծիքը ուրբաթ Երևանում հայտնեց «Հասարակական կապերի զարգացման ընկերություն» ՓԲԸ-ի փոխնախագահ, «Էխո Մոսկվի»-ի մեկնաբան Վիտալի Դիմարսկին «ԱՊՀ տեղեկատվական տարածքի ընդհանրությունը. տեսլական և իրողություններ» գիտաժողովի ժամանակ։
Նրա խոսքերով, Ռուսաստանը Հայաստանի մասին շատ քիչ գիտի, քանի որ հիմնվում է հենց Հայաստանից ստացվող տեղեկատվության վրա։
«Հաշվի առնելով այն, որ ԶԼՄ-ներն այսօր «ուղղորդված են» քարոզչության վրա, Հայաստանը, որը Ռուսաստանի համար բարեկամական երկիր է համարվում, չի հայտնվում ԶԼՄ-ների տեսադաշտում, որոնք գործում են «իսկ այնտեղ ամեն ինչ լավ է» սկզբունքով»,-ասաց նա։
Այդ կապակցությամբ Դիմարսկին ընգծեց, որ Հայաստան այցելության ժամանակ տպավորություն է ստեղծվում, որ հանրապետությունում Ռուսաստանի մասին գիտեն միայն այն, ինչ հաղորդում են ռուսական հեռուստաալիքները։
«Այդ պատճառով էլ ստացվում է, որ դուք Ռուսաստանում տեղի ունեցող գործընթացների մասին բավականին միակողմանի տեղեկատվություն ունեք»,-պարզաբանեց նա։
Խոսելով Հայաստանում ԶԼՄ-ների ազատության մասին՝ լրագրողը հայտնեց, որ «Հայաստանում ԶԼՄ-ների ազատությունը կզարգանա այն ուղղությամբ, որով դուք կառաջնորդվեք ընտրություններում»։
«ՌԻԱ-Նովոստիի» և ՌՀՀ «ԱՊՀ տեղեկատվական տարածքի ընդհանրությունը. տեսլական և իրողություններ» համատեղ գիտա-գործնական գիտաժողովը Երևանում անցկացվում է սեպտեմբերի 27-28-ին
Գիտաժողովի կազմակերպիչներն են «ՌԻԱ-Նովոստին» և Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանը։
Խորհրդակցության տեղեկատվական հովանավորներն են «ԱՌԿԱ»-ն և «Նովոստի-Արմենիան»։ Միջոցառման հովանավորն է «Արմավիա» ավիաընկերությունը։
Սա արդեն «ՌԻԱ-Նովոստիի» կողմից ՌՀՀ-ի հետ համատեղ կազմակերպվող երկրորդ նման միջոցառումն է։ «ԶԼՄ-ները և անդրկովկասյան տարածաշրջանում նոր միջպետական հարաբերությունները» գիտա-պրակտիկ խորհրդակցությունը տեղի ունեցավ 2006-ի սեպտեմբերի 30-ին։ Նրան մասնակցեցին Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, քաղաքագետներ և կոնֆլիկտաբաններ։–0—

