2008-2015թթ. կրթության զարգացման ազգային ծրագիրը ներկայացվել է Հայաստանի կառավարությանը

28.09.2007, 16:06
2008-2015թթ. կրթության զարգացման ազգային ծրագիրը ներկայացվել է Հայաստանի կառավարությանը

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. 2008-2015թթ. Հայաստանի կրթության զարգացման ազգային համալիր ծրագիրը ուրբաթ ներկայացվել է հանրապետության կառավարության քննարկմանը։ Այս մասին Մամուլի ազգային ակումբում հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։

Նրա խոսքերով, նախարարությունը ակնկալում է վերջնական ծրագիրը ստանալ կառավարության մեկ շաբաթյա քննարկումներից հետո։

Մկրտչյանը նշեց, որ Հայաստանի կրթության ոլորտում բարեփոխումները պայմանավորված են նրանով, որ «ոչ մի կրթական համակարգ չի կարող գործել տեղական ռեժիմով»։ «Համակարգը կարող է զարգանալ այն դեպքում, եթե այն գործում է մեկ կրթական դաշտում։ Այսօր ամբողջ աշխարհն է փորձում կրթական համակարգում միասնական չափանիշներ գտնել»,- հայտարարեց նա։

Միաժամանակ, նա նշեց, որ Հայաստանում անցկացվող կրթական բարեփոխումների հիմնական նպատակն է ազգային կրթական ծրագրերը համապատասխանեցնել գործող եվրոպական համակարգի չափանիշներին և չաձորոշիչներին։ «Հայաստանը պետք է պահպանի տարածաշրջանային գիտա-կրթական կենտրոնի կարգավիճակը»,- պարզաբանեց նա։

Մկրտչյանը նաև ավելացրեց, որ եթե հայկական կրթական համակարգը համապատասխանի եվրոպական չափորոշիչներին, ապա Հայաստանը կգրավի օտարերկրյա ուսանողների ուշադրությունը։ «Այս համատեքստում մեր երկիրը յուրօրինակ կամուրջի դեր կկատարի Արևմուտքի և Արևելքի քաղաքակրթությունների միջև, ինչը մեծ ռեսուրս կլինի մեր տնտեսության զարգացման համար»,- ամփոփեց նախարարը։

Հայաստանում կրթական համակարգի ռազմավարական հայեցակարգի մշակման գործընթացը մեկնարկել է 2006թ. դեկտեմբերին ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ և հանդիսանում է 2008-2015թթ. կրթության զարգացման ազգային ծրագրի հիմքը։ --0—