Հայաստանի ԱԳ նախարարը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կքննարկի ղարաբաղյան կարգավորման հետագա ընթացքը

27.09.2007, 20:06
Հայաստանի ԱԳ նախարարը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կքննարկի ղարաբաղյան կարգավորման հետագա ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/.ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հետ կքննարկի ղարաբաղյան կարգավորման հետագա ընթացքը։

«Համանախագահների հետ հանդիպման ընթացքում կշարունակվի այն հարցերի քննարկումը, որոնք շոշոփվել էին Հայաստան և ԼՂՀ՝ նրանց վերջին այցելության ժամանակ»,- հինգշաբթի ասաց Օսկանյանը լրագրողներին։

Նրա խոսքերով, «հայկական կողմին հետաքրքիր է իմանալ Ադրբեջանի արձագանքն այդ ամենին»։ Նախարարը միաժամանակ նկատեց, որ իր ադրբեջանական գործընկերոջ հետ հանդիպումը ՄԱԿ-ի 62-րդ Գլխավոր Ասամբլեայի շրջանակում  նախատեսված չէ, և դժվար թե վերջին պահին փոփոխություններ մտցվեն։

Հոկտեմբերի 4-ին Նյու-Յորքում նախատեսված է Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։--0—