2007թ. վերջին «ՌԻԱ Նովոստին» Հայաստանում կթողարկի մուլտիմեդիական մամուլի հարթակ
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. 2007թ. վերջին Միջազգային տեղեկատվության «ՌԻԱ Նովոստի» ռուսական գործակալությունը ծրագրում է Հայաստանում գործարկել մուլտիմեդիական բարձրտեխնոլոգիական մամուլի հարթակ։ Այս մասին հինգշաբթի Երևանում լրագրողներին հայտարարեց «ՌԻԱ Նովոստիի» ԱՊՀ և Բալթյան երկրների գլխավոր տնօրինության տնօրեն Ալան Կասաևը։
«Հայաստանում մեր մոտակա քայլերից մեկը կլինի մինչև տարեվերջ Հայաստանում՝ «ՌԻԱ Նովոստիի» ներկայացուցչությունում, մուլտիմեդիական բարձրտեխնոլոգիական մամուլի հարթակը տեխնիկայով և սարքավորումներով հագեցնելն ու գործարկելը»,-ասաց նա։
Կասաևի խոսքերով, դա հայ գործընկերներին թույլ կտա օգտվել կապի բոլոր ժամանակակից միջոցներից, ներառյալ՝ պրակտիկ և մշակութային իմաստով աշխարհի ցանկացած նշանակալի կետի հետ օն-լայն խորհրդակցություններ և տեսակամուրջներ անցկացնելու հնարավորություն։
«Մենք հույս ունենք այս հիմքի վրա մեր համեստ, բայց լուրջ ավանդը ներդնել հայկական ԶԼՄ-ների զարգացման գործում, քանի որ Հայաստանում ներկայացուցչություն ունեցող ռուսական լրտվամիջոցներն ավելի շատ, դե ֆակտո, հայկական ԶԼՄ-ներ են»,-ընգծեց նա։
Այս կապակցությամբ Կասաևն ընգծեց, որ «ՌԻԱ Նովոստիի» համար այս իմաստով շատ կարևոր է Հայաստանում առաջինը լինել և ցույց տալ այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք կարող են օգնել Հայաստանի ողջ տեղեկատվական շուկայի զարգացմանը։
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը աշխարհի խոշորագույն տեղեկատվական գործակալություններից է։ Այն ողջ աշխարհում ունի 120 թղթակցային կետեր և ավելի քան 50 ներկայացուցչություններ՝ առաջատար երկրներում։
«ՌԻԱ Նովոստիի» տեղեկատվական արտադրանքը թողարկվում է 12 լեզուներով։ 2005-2006թթ. հղումների քանակով (200-300 հազ. օրիգինալ այցելություն) գործակալությունը Ռուսաստանում առաջատար տեղ էր զբաղեցնում և մտնում էր համաշխարհային տասնյակի մեջ։--0—

