Հայաստանի կառավարությունը մոտ 1 մլն. դոլար է տրամադրել հանրապետական նշանակության ավտոճանապարհների շինարարության համար

27.09.2007, 16:34
Հայաստանի կառավարությունը մոտ 1 մլն. դոլար է տրամադրել հանրապետական նշանակության ավտոճանապարհների շինարարության համար
Հայաստանի կառավարությունը մոտ 1 մլն. դոլար է տրամադրել հանրապետական նշանակության ավտոճանապարհների շինարարության համար

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կառավարությունը 316,3 մլն. դրամ (939 հազ. դոլար) է տրամադրել Տրանսպորտի և կապի նախարարությանը՝ հանրապետական նշանակության ավտոճանապարհների շինարարության համար։

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի  վարչությունից, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը 2007թ. իր պահուստային ֆոնդից 248,4 մլն. դրամ (մոտ 737 հազ. դոլար) է հատկացրել՝ Մեղրի-Շվանիձոր-Վերիշեն-Ծավ-Կապան ավտոճանապարհի և Լեռնանցք-Ծավ – Ծավ-Լեռնանցք ճանապարհահատվածի շինարարության համար, ինչպես նաև 67,692 մլն. դրամ (202 հազ. դոլար)՝ Ոսկեպար-Նոյեմբերյան ավտոճանապարհի և Ոսկեպար-Բաղանիս ճանապարհահատվածի շինարարության համար։

Միաժամանակ, գործադիր իշխանությունը «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, 2007թ. իր պահուստային ֆոնդից 165 մլն. դրամ (մոտ 490 հազ. դոլար) է տրամադրել Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ Օրոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի 8,5 կիլոմետրանոց հատվածի վերջնական ասֆալտ-բետոնային ծածկի իրականացման աշխատանքների համար։

Համապատասխան հանձնարարություններ տրվեցին տրանսպորտի և կապի, ինչպես նաև ֆինանսների և էկոնոմիկայի նախարարներին։ --0—