ԼՂՀ նախագահը Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ քննարկել է բանակաշինությանը վերաբերող հարցեր
26.09.2007,
12:45
ԼՂՀ նախագահը Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ քննարկել է բանակաշինությանը վերաբերող հարցեր
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը նախօրեին ընդունել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին և ԼՂՀ պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանին:
Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունից, զրուցակիցները քննարկել են բանակաշինության և պաշտպանության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր:-0-