ՀՀ ԱԺ փոխխոսնակը վստահ չէ, որ Հայաստանի առաջին նախագահը գալիք նախագահական ընտրություններում կառաջադրի իր թեկնածությունը
ՀՀ ԱԺ փոխոսնակ Վահան Հովհաննիսյանը վստահ չէ, որ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կառաջադրի իր թեկնածությունը 2008թ. գարնանը կայանալիք նախագահական ընտրություններին։
«Վստահ չեմ, որ Տեր-Պետրոսյանը կառաջադրի իր թեկնածությունը նախագահական ընտրություններին։ Անշուշտ, ինչպես Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, նա կարող է իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններին, և ոմանք կողջունեն այդ որոշումը»,-ասաց Հովհաննիսյանը՝ երեքշաբթի մամուլի ասուլիսում։
Հովհաննիսյանը նկատեց, որ Տեր-Պետրոսյանի թեկնածության առաջադրումը հայ քաղաքական գործիչների գործողությունները մարտավարականից կշեղի դեպի ռազմավարական։ Նա հավաստեց, որ ՀՅԴ-ն «Տեր-Պետրոսյանի առաջադրման մեջ որևէ վտանգավոր բան» չի տեսնում։
«Բայց պետք չէ մոռանալ, որ Հայաստանի համար հիմնարար հարցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է, ինչը, ինչպես նշեց ինքը՝ Տեր-Պետրոսյանը, ինքն անել չի կարող»,-հայտարարեց փոխխոսնակը։
Միաժամանակ Հովհաննիսյանը հիշեցրեց երկրում տիրող բացասական իրավիճակը, որը ստեղծվել էր երկրի առաջին նախագահի ղեկավարման տարիներին, մասնավորապես, էներգետիկ ճգնաժամը, նախագահի գործունեությունը քննադատող մի շարք թերթերի փակումը, երկրում քաղաքական մի շարք ուժերի, այդ թվում՝ ՀՅԴ-ի հալածումը։--0—