ՀՀ նախագահը կարծում է, որ եթե իր նախորդը մասնակցի քաղաքական պայքարին, ապա կդառնա շարքային ընդդիմադիր գործիչ

25.09.2007, 14:55
ՀՀ նախագահը կարծում է, որ եթե իր նախորդը մասնակցի քաղաքական պայքարին, ապա կդառնա շարքային ընդդիմադիր գործիչ
ՀՀ նախագահը կարծում է, որ եթե իր նախորդը մասնակցի քաղաքական պայքարին, ապա կդառնա շարքային ընդդիմադիր գործիչ

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ եթե իր նախորդը՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մասնակցի քաղաքական պայքարին, ապա կդառնա շարքային ընդդիմադիր գործիչ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

«Մենք ստիպված կլինենք նրան շատ բաների մասին հիշեցնել, մասնավորապես, թե քանի լուսավոր փողոց կար Երևանում 1996թ. և շատ այլ բաների մասին»,- ասաց երկրի ղեկավարը լրագրողներին։
 
Գորոծղ իշխանությունների այլասերվածության մասին Տեր-Պետրոսյանի կողմից արված հայտարարությունների վերաբերյալ նախագահը հայտարարեց, որ այսօր Հայաստանը աշխարհի ամենաարագ զարգացող երկրներից մեկն է, որտեղ առավել արդյունավետ են իրագործվում բարեփոխումները։

«Եթե Հայաստանը տեղավորվեր այդպիսի բնութագրերի համատեքստում, ապա մենք նման հաջողությունների չէինք հասնի»,- հայտարարեց Քոչարյանը։
 
Նախագահը հիշեցրեց, որ երբ 1997թ. իր նախագահության ժամանակ Տեր-Պետրոսյանը զբաղեցրեց Հայաստանի վարչապետի պաշտոնը, ապա որպես ժառանգություն ստացավ բյուջեի ծախսվող մասը՝ ընդամենը 300 միլիոն դոլարի չափով և բյուջեի պակասորդ՝ 40 միլիոն դոլարի չափով։

«2008թ. Հայաստանի պետական բյուջեն կկազմի 2,5 միլիարդ դոլար, որն ութ անգամ մեծ է տասը տարվա վաղեմություն ունեցող բյուջեից»,- ամփոփեց Քոչարյանը։
 
«Մարդը պետք է չափից դուրս մեկուսացնի իրեն, որպեսզի չտեսնի այդ բոլոր հաջողությունները և չնկատի այն, ինչը տեղի է ունենում երկրում»,- ասաց Քոչարյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ, այնուամենայնիվ, այս տասը տարիների ընթացքում ինքը ոչինչ չի ասել առաջին նախագահի հասցեին։

Հերթական նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2008թ. գարնանը։ Ընտրություններում մասնակցելու իրենց մտադրության մասին արդեն հայտարարել են մի շարք իշխանամետ և ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներ։ --0—