ՌԴ-ի և Հայաստանի գործընկերային հարաբերությունները կպահպանվեն 2008 թ.-ից հետո. Վ. Զուբկով
Ռուսաստանի և Հայաստանի գործընկերային հարաբերությունները կպահպանեն ժառանգորդությունը 2008 թ.-ի նախագահական ընտրություններից հետո, երեքշաբթի հայտարարել է ՌԴ վարչապետ Վիկտոր Զուբկովը։
«Ես խորապես համոզված եմ, որ ռուս-հայկական հարաբերությունների ժառանգորդությունը կպահպանվի 2008 թ.-ին մեր երկրնում կայանալիք նախագահական ընտրություններից հետո», - ասել է Վ. Զուբկովը՝ բացելով բանակցությունները իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հետ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
Ինչպես նշել է ՌԴ կառավարության աղբյուրը, սա Զուբկովի՝ ՌԴ վարչապետի պաշտոնում առաջին միջազգային բանակցություններն են, ինչը ընդգծում է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման կարևորությունը՝ Կովկասում Ռուսաստանի ռազմավարական գործընկերը լինելու տեսանկյունից։
ՌԴ վարչապետը նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կրում են երկարաժամկետ և բարեկամական բնույթ։ «Այսօր գոյություն ունեն մի շարք հարցեր, որոնք քննարկման կարիք ունեն։ Մեր երկխոսությունը երկարատև կլինի, մենք պատրաստվել ենք այս հանդիպմանը», - ասել է Վ. Զուբկովը։
Նա տեղեկացրել է, որ բանակցությունների արդյունքներով կստորագրվեն երկկողմանի մի շարք փաստաթղթեր։ «Մեր ընդհանուր խնդիրը դաշնակցային կապերի զարգացումն է, նախևառաջ տնտեսական և հումանիտար բնագավառներում, ռուս-հայկական հարաբերությունների պայմանագրային հիմքի ամրապնդումը», - ասել է ՌԴ վարչապետը։
Նա նշել է, որ երկու երկրների նախագահների միջև ակտիվ և վստահություն ներշնչող երկխոսությունը «հստակ ռիթմ է հաղորդում մեր հարաբերությունների զարգացմանը բոլոր մակարդակներում»։
Այսօր ռուս-հայկական հարաբերությունները գտնվում են «լավ բարձրունքի» վրա. այս տարի նշվեց դիվանագիտական հարաբերությունների հաստատման և Ռուսաստանի ու Հայաստանի միջև Բարեկամության և համագործակցության հիմնական պայմանագրի ստորագրման 15-ամյակը։
«Անցած տարվա և ընթացիկ տարվա դրությամբ երկկողմանի փոխգործունեության արդյունքներն ընդհանուր առմամբ հուսադրում են», - ավելացրել է Վ. Զուբկովը։-0-
-0-

