Հայաստանի գլխավոր դատախազը բարձր է գնահատում հայ-ամերիկյան համագործակցությունը իրավապահ ոլորտում

24.09.2007, 18:40
Հայաստանի գլխավոր դատախազը բարձր է գնահատում հայ-ամերիկյան համագործակցությունը իրավապահ ոլորտում
Հայաստանի գլխավոր դատախազը բարձր է գնահատում հայ-ամերիկյան համագործակցությունը իրավապահ ոլորտում

Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը բարձր է գնահատում հայ-ամերիկյան համագործակցությունը իրավապահ ոլորտում։ Այս մասին նա ասաց երկուշաբթի Երևանում կայացած մամուլի ասուլիսում։

«Հայաստանը և ԱՄՆ-ը հետևողականորեն զարգացրել են համագործակցությունը վերջին վեց տարիների ընթացքում, այդ թվում «Թմրավերահսկման և իրավապահ ոլորտներում գործունեության մասին» համաձայնագրի շրջանակներում, ինչը թույլ է տվել մի շարք ոլորտներում բարեփոխումներ իրականացնել»,-նշեց գլխավոր դատախազը։

Նրա խոսքերով, արդյուքնում գործարկվել է հայ-ամերիկյան անմիջական համագործակցությունը, և բարձրացվել արդարադատությանը նպաստող իրավապահ մարմինների և կառույցների գործունեության արդյունավետությունը։

«Այս տեսակետից խոսքը գնում է Անկախ փորձաքննական կենտրոնի մասին, որն աշխատում է արդեն 16 ուղղություններով, Ազգային անվտանգության ծառայության համակարգի բարեփոխման մասին, ինչի համար տրամադրվել է 6-8 մլն ԱՄՆ դոլար»,-հավելեց նա։

Հովսեփյանն ընգծեց, որ Հայաստանի և ԱՄՆ-ի իրավապահ կառույցների միջև կոնկրետ քրեական գործերով համագործակցություն կա, որը նա բնութագրեց որպես «խիստ արդյունավետ»։

Երկուշաբթի Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը և Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Ռուդոլֆ Փերինան Երևանում ստորագրեցին «Թմրավերահսկման և իրավապահ ոլորտներում գործունեության մասին» հայ-ամերիկյան նամակ-համաձայնագրում հինգերորդ փոփոխության և լրացման մասին» հուշագիրը, համաձայն որի ԱՄՆ կառավարությունը Հայաստանի իրավապահ մարմիններին օգնելու նպատակով կտրամադրի 168,7 հազ. ԱՄՆ դոլար։  

2001-ի հունիսից, երբ Հայաստանի և ԱՄՆ-ի կառավարությունների միջև կնքվեց «Թմրավերահսկման և իրավապահ ոլորտներում գործունեության մասին» համաձայնագիրը, Հայաստանին տրամադրվեց ավելի քան 8 մլն. ԱՄՆ դոլար։--0—