Երևանում բացվել է «Հաշվողական գիտություններ և տեղեկատվական տեխնոլոգիաներ» միջազգային վեցերորդ գիտաժողովը

24.09.2007, 14:01
Երևանում բացվել է «Հաշվողական գիտություններ և տեղեկատվական տեխնոլոգիաներ» միջազգային վեցերորդ գիտաժողովը
Երևանում բացվել է «Հաշվողական գիտություններ և տեղեկատվական տեխնոլոգիաներ» միջազգային վեցերորդ գիտաժողովը

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի Երևանում բացվել է «Հաշվողական գիտություններ և տեղեկատվական տեխնոլոգիաներ» միջազգային վեցերորդ գիտաժողովը (CSIT-2007

Ինչպես բացման արարողության ժամանակ նշեց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ, ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը, գիտաժողովն անցկացվում է երկու տարին մեկ և նրա հիմնական նպատակը հաշվողական գիտությունների և համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում գիտական տեսական ու գործնական ձեռքբերումների ներկայացումն ու փոխանակումն է։

«Լուրջ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է միջգիտաճյուղային գիտությունների հետազոտողների մասնակցությունը, ինչի համար անհրաժեշտ են արագ և բարձր արդյունավետությամբ տեղեկատվական և հաշվարկային ցանցեր, որին նվիրված կլինի քննարկումներից մեկը», - ասաց Շուքուրյանը։

Նրա խոսքերով, գիտաժողովի շրջանակներում ծրագրվում է անցկացնել երկու գիտական կլոր սեղան, որոնք նվիրված կլինեն Կովկասի գիտնականների կրթական մթնոլորտի համար բարձր արդյունավետության համակարգի ստեղծման, ինչպես նաև գիտության բնագավառում գիտելիքների փոխանակման համար ծրագրավորման միջանկյալ ցանցային լեզվի մշակման հարցերին։

Նա նշեց, որ ծրագրվում է նաև անցկացնել գիտական և կրթական համակարգերի համար Հայաստանում ցանցային մթնոլորտի զարգացմանն ուղղված քննարկումներ։

Մինչև սեպտեմբերի 28-ը անցկացվելիք գիտաժողովին մասնակցում են մասնագետներ Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Ճապոնիայից, Ֆրանսիայից, Իրանից։ Գիտաժողովին քննարկումների հիմնական թեմաներն են դիսկրետային մաթեմատիկային և կոմբինատորիկային, ինֆորմատիկայի տեսությանը և կոդավորմանը վերաբերող հարցերը, ինտելեկտուալ բանականությունը և ղեկավարման համակարգերը, գիտական հաշվարկներն ու տվյալների բազաները, նախագծումը և թեստավորումը, հեռահաղորդակցությունը և ցանցերը, ինչպես նաև ալգորիթմերը, ավտոմատները։

Գիտաժողովի կազմակերպիչներն են Հայաստանի ԳԱԱ-ն և ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման խնդիրների ինստիտուտը՝ ՀՀ կառավարության աջակցությամբ։-0-