Հայաստանը կառուցողական ընդդիմության ձևավորման կարիք է զգում. պատգամավոր
Հայաստանում պետք է ձևավորել կառուցողական ընդդիմություն, ուրբաթ մամուլի ասուլիսում հայտարարեց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի ղեկավար, ՀՅԴ անդամ Արթուր Աղաբեկյանը։
Նրա խոսքերով, հարկ է հրաժարվել այնպիսի պատկերացումներից, ինչպիսիք են «դրական» և «բացասական» ընդդիմությունը։ «Նման պատկերացումներ չպետք է լինեն։ Պետք է հասկանալ, վերջապես, որ եթե քաղաքական գործիչը ներգրավված է խորհրդարանական գործունեության մեջ, ապա նա օրենսդիր իշխանության մասն է և պատասխանատու է երկրում կատարվող գործընթացների համար»,-ասաց Աղաբեկյանը։
Նա նշեց, որ ընդդիմադիր ուժերը պետք է երկրում բարենպաստ պայմաներ ստեղծեն այն բանի համար, «որպեսզի իշխանության գալու դեպքում չսկսեն սկզբից, այլ շարունակեն արդեն սկսված քաղաքականությունը»։
«Մենք մեր փորձով ցույց կտանք, որ ընդդիմությունը պետք է կառուցողական լինի և կարողանա համագործակցել ցանկացած իշխանության հետ»,-ասաց Աղաբեկյանը։
Ավելի վաղ ՀՅԴ բյուրոյի անդամ, ԱԺ փոխխոսնակ վահան Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Դաշնակցությունն իր նախընտրական ծրագրում ներկայացված ծրագրերով ու դրույթներով, ինչպես նաև կադրերով ու աշխատաոճով Հայաստանի ներկայիս իշխանությունների այլընտրանքն է։—0—