Երևանի «Բարեկամություն» հրապարակում տրանսպորտային հանգույցի շինարարությունը կավարտվի տարեվերջին. քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանի «Բարեկամություն» հրապարակում տրանսպորտային հանգույցի շինարարությունը կավարտվի տարեվերջին, ուրբաթ լրագրողներին հայտարարեց Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը։
«Մենք ծրագրել ենք Բաղրամյան և Օրբելի փողոցների խաչմերուկում և «Բարեկամություն» հրապարակում շինարարական աշխատանքներն ավարտել մինչև տարեվերջ» -ասաց նա։
Զախարյանի խոսքերով, շինարարական աշխատանքներին պետական միջոցներից տրամադրվել է 1,8 մլն. դրամ (5,3 մլն. ԱՄՆ դոլար)։
Նոր տրանսպորտային հանգույցի կառուցումը կապահովի «Բարեկամություն» հրապարակում տրանսպորտի անընդմեջ և անվտանգ երթևեկությունը։ Այս նախագծի իրագործման կապակցությամբ «Բարեկամություն» հրապարակը փակ կլինի մինչև տարեվերջ։
Այս կապակցությամբ փակվել են մի շարք կենտրոնական փողոցներ, և հաստատվել է երթևեկության նոր ժամանակավոր կարգ, ըստ որի ավտոտրանսպորտը տեղաշարժվում է այլընտրանքային փողոցներով, ինչը դժվարացնում է երթևեկությունը։—0—