Լիտվան դեսպանատուն կբացի Հայաստանում
21.09.2007,
15:49
Լիտվան դեսպանատուն կբացի Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում Լիտվայի դեսպանատունը կբացվի 2007թ. հոկտեմբերին։ Այս մասին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության պետ Վլադիմիր Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ Վիլնյուսում հայտարարել է Լիտվայի ԱԳ նախարարության Արևելյան Եվրոպայի և Կենտորնական Ասիայի երկրների վարչության պետ Արտուրաս Գայլիունասը։
Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, հանդիպման ժամանակ Գայլիունասն ընդգծել է, որ Լիտվայի կառավարությունն արդեն ընդունել է համապատասխան որոշումը։
ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության պետ Վլադիմիր Կարապետյանը Վիլնյուսում է գտնվում՝ Հայաստանի պետական գերատեսչությունների մամուլի քարտուղարների Լիտվա կատարած այցի շրջանակներում։ --0—

