Լիտվայի արտաքին գործերի նախարարը նոյեմբերի 8-9-ը կայցելի Հայաստան

21.09.2007, 15:45
Լիտվայի արտաքին գործերի նախարարը նոյեմբերի 8-9-ը կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Լիտվայի արտաքին գործերի նախարար Պետրաս Վայտեկունասը (Petras Vaitiekunas) նոյեմբերի 8-9-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Այս մասին Վիլնյուսում հայտարարեց Լիտվայի ԱԳ նախարարության Արևելյան Եվրոպայի և Կենտորնական Ասիայի երկրների վարչության պետ Արտուրաս Գայլիունասը՝ ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության պետի հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, Գայլիունասն ընդգծել է, որ պաշտոնական Վիլնյուսը մտադիր է ակտիվացնել Հայաստանի հետ համագործակցությունը։

ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության պետ Վլադիմիր Կարապետյանը Վիլնյուսում է գտնվում՝ Հայաստանի պետական գերատեսչությունների մամուլի քարտուղարների Լիտվա կատարած այցի շրջանակներում։ --0—