Հայաստանի նախագահը հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հետ
20.09.2007,
19:04
Հայաստանի նախագահը հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հետ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը հինգշաբթի հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նորընտիր նախագահ Բակո Սահակյանի հետ:
Ինչպես նախագահի մամլո գրասենյակից հայտնեցին «Նովոստի-Արմենիային»՝ ևս մեկ անգամ շնորհավորելով Բակո Սահակյանին` ԼՂՀ նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ, Հայաստանի նախագահը նրան մաղթել է արդյունավետ գործունեություն:
Ռոբերտ Քոչարյանը համոզմունք է հայտնել, որ նորընտիր նախագահի ղեկավարությամբ կշարունակվի Արցախի տնտեսական, քաղաքական զարգացումը, եւ նա նոր ոգով ձեռնամուխ կլինի երկրի ու ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը։-0-

