Գյումրու ջրավազաններից մեկում հայտնաբերվել է կնոջ դիակ

20.09.2007, 15:53
Գյումրու ջրավազաններից մեկում հայտնաբերվել է կնոջ դիակ

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Գյումրու ջրավազաններից մեկում հայտնաբերվել է միջին տարիքի կնոջ դիակ։

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին հանրապետության Փրկարար ծառայությունից, նախօրեին ժամը 16։10-ին տեղեկություն է ստացվել այն ամսին, որ Վարդ Բաղ շրջանի ջրավազանում հայտնաբերվել է կնոջ դիակ։

Դեպքի վայր ժամանած փրկարարները ջրից դուրս են բերել 1958թ. ծնված Իվա Գյուլջյանի դին և հանձնել իրավապահ մարմիններին։ --0--