ՀՀ նախագահը հերթական կոչումներ է շնորհել Արդարադատության նախարարության և Փրկարար ծառայության աշխատակիցներին

19.09.2007, 18:59
ՀՀ նախագահը հերթական կոչումներ է շնորհել Արդարադատության նախարարության և Փրկարար ծառայության աշխատակիցներին

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահը հերթական կոչումներ է շնորհել Արդարադատության նախարարության և Փրկարար ծառայության աշխատակիցներին։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ, արդարադատության գնդապետ Աշոտ Մարտիրոսյանին շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում:

Մեկ այլ հրամանագրով ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Էդիկ Բարսեղյանին շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-լեյտենանտի կոչում։

Քոչարյանի հրամանագրով Հայաստանի փրկարար ծառայության փոխտնօրեն,  փրկարարական ծառայության գնդապետ Վրեժ Գաբրիելյանին շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում։ -0-