«Երևանի մասին» օիրնագիծը Հայաստանի կառավարության քննարկմանը կներկայացվի հոկտեմբերին

«Երևանի մասին» օիրնագիծը Հայաստանի կառավարության քննարկմանը կներկայացվի հոկտեմբերին, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց Հայաստանի տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը։
Նրա խոսքերով, օրինագծի մշակումը այս պահին գտնվում է ավարտական փուլում, մասնավորապես, նախագիծը ներկայացված է Եվրախորհրդի համապատասխան փորձագիտական խմբերի քննարկմանը։
Տերտերյանը նշեց, որ օրենքի նախագծի համաձայն, Երևանի քաղաքապետը կընտրվի ոչ ուղղակի քվերակությամբ, իսկ մայրաքաղաքը կպահպանի ներկայիս մասշտաբները։
«Եթե անգամ քաղաքի հատակագծում մտցվեն տարածքային փոփոխություններ, դրանք կունենան «կոսմետիկ» բնույթ, մասնավորապես, խոսքը գնում է Երևանից կտրված գյուղական բնակավայրերի մասին, որոնք կամ կհանվեն մայրաքաղաքից, կամ կմիացվեն այլ շրջանների»,-ասաց Տերտերյանը։
Միաժամանակ նա նշեց, Երևանի համայնքների կրճատման հարցում դեռևս որոշակիություն չկա, չնայած առաջարկվել է ներառել Նուբարաշենի և Նորք-Մարաշի փոքր համայնքներն ավելի մեծ համայնքների մեջ։
Երևանի տարածքում բնակվում է Հայաստանի բնակչության շուրջ մեկ երրորդը՝ 1,1 մլն. մարդ։ Երևանն ունի մարզի կարգավիճակ։ Այն բաղկացած է 12 համայնքներից։--0—