2008 թ. առաջին եռամսյակում Հայաստանում տեղի կունենա Microsoft Office 2007 ծրագրային փաթեթի հայկական տարբերակի շնորհանդեսը

2008 թ. առաջին եռամսյակում Հայաստանում տեղի կունենա Microsoft Office 2007 ծրագրային փաթեթի հայկական տարբերակի շնորհանդեսը։ Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարեց Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը։
Նրա խոսքերով, Microsoft Ofice 2007 ծրագրային փաթեթն այժմ Microsoft-ի ամենաարդիական գրասենյակային ծրագիրն է։
Նա նշեց, որ հայկական տարբերակն իր մեջ կներառի նաև հայկական ուղղագրության ստուգում (spelling), ինչի կապակցությամը այժմ իրականացվում են համապատասխան աշխատանքներ։
«Ծրագրային փաթեթի ուղղագրական բառարանում կընդգրկվի ավելի քան 100 հազ. բառ», - ասաց Գ. Բարսեղյանը։
Ընդ որում նա ընդգծեց, որ Microsoft Office 2007-ը տրամադրվելու է անվճար, քանի որ ներկայացվելու է որպես անգլերեն արտոնագրված տարբերակի հավելում։
Windows XP օպերացիան համակարգի ծրագրային փաթեթի հայերեն տարբերակի շնորհանդեսը տեղի է ունեցել 2007 թ. մարտի 23-ին։
Հայերեն Windows XP տարբերակը տրամադրվում է անվճար, սակայն միայն արտոնագրային իրավունքով։
2007 թ. հունվարի 30-ին Էդինբուգում (Շոտլանդիա) համագործակցության համաձայնագիր է ստորագրվել Հայաստանի կառավարության և Microsoft կորպորացիայի միջև, որի համաձայն Microsoft-ը Հայաստանում կիրագործի ներդրումային, կրթական և նորարարական մի շարք ծրագրեր։-0-