Երևանի մոտակայքում գտնվող ջրանցքում մի կնոջ մարմին է հայտնաբերվել

18.09.2007, 12:28
Երևանի մոտակայքում գտնվող ջրանցքում մի կնոջ մարմին է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի մոտակայքում գտնվող ջրանցքում մի կնոջ մարմին է հայտնաբերվել։

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ փրկարար ծառայությունից, սեպտեմբերի 17-ին, ժամը 11:40-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանի 4-րդ գյուղի մոտով հոսող ջրանցքում հայտնաբերվել է դիակ։

Դեպքի վայր ժամանած փրկարարները ջրանցքից դուրս են բերել 40-45 տարեկան`  անձը չպարզված կնոջ դիակ և հանձնել ոստիկանության աշխատակիցներին: Մահացած կնոջ ինքնությունը պարզվում է։-0-