ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը չի խառնում անձնական կյանքը` միջնորդական առաքելության հետ

18.09.2007, 11:11
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը չի խառնում անձնական կյանքը` միջնորդական առաքելության հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը չի խառնում անձնական կյանքը՝ ղարաբաղյան հակամարտության  միջնորդական առաքելության հետ։

«Իմ ընտանեկան կյանքն ու աշխատանքը առանձնացված են միմյանցից։ Իմ սիրտը և հոգին ներդրված են մասնագիտական գործունեության մեջ, ինչպես նաև անձնական կյանքում»,- Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե, արդյո՞ք, միջնորդական աշխատանք իրականացնելիս նա խորհրդակցում է իր կնոջ հետ, որը ծագումով թուրք է։

Հայաստանում կարծիք է ձևավորվել, որ ամերիկացի համանախագահի ամուսնությունը Բարանի հետ կարող է Բրայզայի մոտ հանգեցնել կանխակալ վերաբերմունքի ձևավորմանը՝ ղարաբաղայան հակամարտության կարգավորման հարցում ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ղարաբաղյան հակամարտության գործում Թուրքիան աջակցում է ադրբեջանական կողմին։

Օգոստոսի 23-ին Մեթյու Բրայզան ամուսնացել է թուրք Զեյնո Բարանի հետ, որը Վաշինգտոնի Հադսոն հետազոտանական ինստիտուտի Եվրասիական քաղաքականության կենտրոնի տնօրենն է։

Ստամբուլի մոտակայքում գտնվող Կուրուչեշմյա կղզում տեղի ունեցած  ամուսնության արարողությանը ներկա էին 300 հյուրեր։-0-