Ավտովթարի հետևանքով զոհվել է երկու պատանի, ևս երկուսը հոսպիտալացվել են

14.09.2007, 14:57
Ավտովթարի հետևանքով զոհվել է երկու պատանի, ևս երկուսը հոսպիտալացվել են

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբեր. /Նովոստի-Արմենիա/. Սևան-Գավառ ավտոճանապարհին ավտովթարի հետևանքով զոհվել է երկու պատանի, ևս երկուսը հոսպիտալացվել են։

Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ փրկարար ծառայությունից, ժամը 15.40-ի սահմաններում Սևան-Գավառ ավտոճանապարհի առաջին կիլոմետրում «ԲՄՎ-318» մակնիշի 09 ՏՍ 938 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:

Պատահարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր` 16-ամյա Լևոն Հարությունյանը տեղում մահացել է, իսկ վարորդ` 19-ամյա Կարեն Կարապետյանը և մյուս ուղևորները` 17-ամյա Վահե և 16-ամյա Մկրտիչ Խաչատրյանները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևան քաղաքի հիվանդանոց:

Մի քանի ժամ անց Վահե Խաչատրյանը հիվանդանոցում մահացել է: Մյուս տուժածները տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների, տուժածների վիճակը միջին ծանրության է:--0--