Հայաստանում «ՏՏ ոլորտի ամիս-2007»-ի շրջանակներում տեղի կունենան մի շարք խոշոր միջոցառումներ

13.09.2007, 19:50
Հայաստանում «ՏՏ ոլորտի ամիս-2007»-ի շրջանակներում տեղի կունենան մի շարք խոշոր միջոցառումներ

Հայաստանում «ՏՏ ոլորտի ամիս-2007»-ի շրջանակներում տեղի կունենան մի շարք խոշոր միջոցառումներ, որոնք ուղղված են ՏՏ ոլորտում Հայաստանի միջազգային մրցունակության բարձրացմանը և դեպի երկիր արտասահմանյան ներդրումների ներգրավմանը։

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին CAPS/USAID («Հայաստանի մրցունակ մասնավոր հատված» ծրագիր) կազմակերպության մամուլի ծառայությունից, Ամսի շրջանակներում հանրապետությունում կկայանան, մասնավորապես, «Իննովացիա ԵՍԱ-2007» միջազգային նիստը, համակարգչային գիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների վեցերորդ միջազգային համաժողովը, նախատեսվում է նաև կազմակերպել միկրոէլեկտրոնիակայի երկրորդ միջազգային օլիմպիադան և «Synopsys-Armenia» խոշոր ՏՏ ընկերության կայքի շնորհանդեսը։

Ծրագրված են նաև կլոր սեղաններ, քննարկումներ, համաժողովներ  և ցուցահանդեսներ։  «ՏՏ ոլորտի ամիս-2007»-ն անցյալ տարվա համանման միջոցառման շարունակությունն է, որը Հայաստանում անկացվեց մեծ հաջողությամբ»,-նշվում է մամուլի հաղորդագրության մեջ։

ՏՏ ամիսն անցկացվում է 2007թ. սեպտեմբերի 7-ից հոկտեմբերի 28-ը՝ վարչապետ Սերժ Սարգսյանի հովանավորությամբ, Հայաստանի կառավարության և ՏՏ ոլորտի ներկայացուցիչների օժանդակությամբ։--0—