Հայաստանում հանցագործությունների մակարդակն անհամեմատ ավելի ցածր է, քան Ադրբեջանում և Վրաստանում. Գլխավոր դատախազ

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում հանցագործությունների մակարդակն անհամեմատ ավելի ցածր է, քան Ադրբեջանում և Վրաստանում։ Այս մասին հինգշաբթի հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը՝ ելույթ ունենալով ՀՀ Ազգային ժողովում։
«Հանցագործությունների առումով դրությունը Հայաստանում շատ ավելի լավ է, քան տարածաշրջի մեր հարևանների մոտ»,- ասաց նա։
Հովսեփյանը հայտարարեց, որ Հայաստանում արվում է ամեն ինչ, որպեսզի հանցագործությունների մակարդակը հասցվի նվազագույնի։
Գլխավոր դատախազը տեղեկացրեց, որ ամեն տարի քննչական մարմինները բացահայտում են մոտ 7-8 հազ. հանցագործություն, իսկ վերջին չորս տարիների ընթացքում դատապարտվել է 12 660 մարդ։
Նախօրեին Հովսեփյանը հայտարարել էր, որ վերջին տարիներին հանցագործությունների մակարդակը Հայաստանում կայուն է։ Նրա խոսքերով, հանցագործությունների թիվը ամեն տարի տատանվում է 10-12 հազարի սահմաններում։
Ըստ Հովսեփյանի, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի նոր փոփոխությունները թույլ կտան ավելի բարձրացնել Հայաստանի դատախազական համակարգի աշխատանքի որակը՝ այն ավելի մոտեցնելով քաղաքակիրթ երկրների համապատասխան կառույցների մակարդակին։ --0—