Հայաստանի վճռաբեկ դատարանի նախագահը Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամի հետ քննարկել է պետությունում դատաիրավական բարեփոխումների գործընթացը
Հայաստանի վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանը Լորդերի պալատի անդամ, ավագ դատավոր, լորդ Ջոն ՄակԿլասկու հետ քննարկել է Հայաստանում դատաիրավական բարեփոխումների գործընթացը։ Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Հայաստանի վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը։
Հանդիպման ընթացքում Հայաստանի վճռաբեկ դատարանի նախագահը բրիտանացի դատավորին է ներկայացրել Հայաստանում բարեփոխումների իրականացման գործընթացը, մասնավորապես 2005 թ.-ին տեղի ունեցած սահամանադրական հանրաքվեից հետո դատաիրավական բարեփոխումները։
Ինչպես նշել է Հ. Մանուկյանը այժմ Հայաստանի վճռաբեկ դատարանի առջև կանգնած են մի շարք նոր խնդիրներ, մասնավորապես դատական նախադեպի ինստիտուտի ձևավորումը և դատական համակարգի թափանցիկության բարձրացումը։
Հ. Մանուկյանը Ջ. ՄակԿլասկու հետ քննարկել է դատաիրավական բարեփոխման երկրորդ փուլի յուրահատկությունները, ինչպես նաև դատական նոր համակարգի կառուցումը։
Ջոն ՄակԿլասկին իր հերթին ներկայացված գործընթացների վերաբերյալ մի շարք մասնագիտական դրական գնահատականներ է տվել՝ նշելով, որ դրանք հետաքրքիր են և արժանի յուրահատուկ ուշադրության։ Այդ համատեքստում նա ընդգծել է մասնավորապես Հայաստանում դատական նախադեպի ինստիտուտի ներգրավման գործընթացը։
Լորդերի պալատի անդամը պատրաստակամություն է հայտնել Հայաստան անգլիացի դատավորների հրավիրման գործում, որոնք հայ դատավորներին կփոխանցեն բրիտանական արդարադատության փորձը։-0-

