«2007թ. նորարարությունների խթանումը Արևելյան Եվրոպայում և Կենտորնական Ասիայում» համաժողովը տեղի կունենա Հայաստանում, սեպտեմբերի 17-20-ը

13.09.2007, 14:02
«2007թ. նորարարությունների խթանումը Արևելյան Եվրոպայում և Կենտորնական Ասիայում» համաժողովը տեղի կունենա Հայաստանում, սեպտեմբերի 17-20-ը
«2007թ. նորարարությունների խթանումը Արևելյան Եվրոպայում և Կենտորնական Ասիայում» համաժողովը տեղի կունենա Հայաստանում, սեպտեմբերի 17-20-ը

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Բիզնես ինկուբատորների և տեխնոլոգիական պարկերի ցանցի «2007թ. նորարարությունների խթանումը Արևելյան Եվրոպայում և Կենտորնական Ասիայում» համաժողովը տեղի կունենա Հայաստանում, սեպտեմբերի 17-20-ը։

Ինչպես հինգշաբթի լրագրողներին հայտնեց Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի արտաքին կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանը, համաժողովի նպատակն է Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում բիզնեսի ինկուբացիան որպես տեղական նորարարությանն ու ձեռնարկատիրությանն օժանդակելու միջոց կիրառելու մասին գիտելիքների փոխանակման խթանումը։

Նրա խոսքերով, համաժողովի հիմնական թեմաների թվում են՝ նորարարական ծրագրերը և պետական հատվածի քաղաքականությունը, պետության և մասնավոր հատվածի գործընկերությունը նորարարությունների խթանման հարցում, բիզնեսի ինկուբացիոն մոդելները, տեխնոլոգիաների փոխանցումն ու բարձր տեխնոլոգիաների գծով ձեռնարկատիրության զարգացումը, անցումային տնտեսություններով երկրներում նորարարության ծրագրերի ֆինանսավորումը։

«Համաժողովը թույլ կտա նորարարության ոլորտի մասնագետներին ներկայացնել իրենց կուտակած փորձը, տվյալ ոլորտի հիմնախնդիրները տարբեր երկրներում, ինչպես նաև նոր ապրանքներ, որոնք ավելի ու ավելի մեծ նշանակություն են ձեռք բերում տնտեսական զարգացման հարցերում»,- ասաց Սարգսյանը։

Համաժողովին մասնակցելու են Արևելյան Եվրոպայից և Կենտրոնական Ասիայի ավելի քան 25 երկրներից ժամանած մոտ 80 փորձագետներ և գործընկերներ, սպասվում է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի մասնակցությունը, ինչպես նաև ՀԲ մասնավոր և ֆինանսական հատվածի ծրագրերի տնօրեն Ֆերնանդո Մոնտենեգրոյի և «Զարգացման համար տեղեկատվություն» (InfoDev) ծրագրի տնօրեն Վալերի դե Կոստայի մասնակցությունը։

Համաժողովի կազմակերպիչներն են Համաշխարհային բանկի «Զարգացման համար տեղեկատվություն» (InfoDev) ծրագիրը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում բիզնես-ինկուբատորների և տեխնոլոգիական պարկերի ցանցը (ECAbit)։ --0—