ՀՀ վարչապետը ցավակցություն է հայտնել Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պորտերֆիլդի մահվան կապակցությամբ
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պորտերֆիլդի մահվան կապակցությամբ, այս մասին «Նովոստի-Արմենիային» հայտնեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Ցավով տեղեկացա ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պորտերֆիլդի անժամանակ մահվան մասին: Իր գործունեության շատ կարճ ժամանակահատվածում նա կարողացավ նոր շունչ հաղորդել Հայաստանի ազգային հավաքականին, դառնալ համախմբող ու վճռականություն հաղորդող այն կենտրոնը, որն առաջ տարավ թիմային ոգին ու հաղթանակի գաղափարը»,-ասված է վարչապետի ցավակցական խոսքում։
Վարչապետը ցավակցություն է հայտնել Յան Պորտերֆիլդի ընտանիքի անդամներին, հարազատներին, նրա սաներին ու ողջ ֆուտբոլասեր հայ հասարակությանը։ --0--