ՀՀ Պնախարարը բացառում է ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսումը
Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հաևրությունյանը բացառում է ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսումը։
«Այսօրվա դրությամբ հավանականությունը, որ Ադրբեջանը կվերսկսի ռազմական գործողությունները՝ բացակայում է»,-հայտարարեց նախարարը լրագրողներին երեքշաբթի։
Մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանի վրա լարված իրավիճակի մասին հայտարարությունները՝ Հարությունյանն ասաց, որ սահմանի վրա գոնե այն չափի լարվածություն, որի մասին խոսում է ադրբեջանական կողմը՝ գոյություն չունի։
«Եթե Ադրբեջանն ուզում է բացառել սահմանի վրա փոխհրաձգությունները, ես խորհուրդ եմ տալիս նրանց ղեկավարել իրենց Զինված ուժերի անձնակազմը, քանի որ հայ զինվորները հակառակորդի կողմից կրակոցների դեպքում անպայման պատասխան կրակ կբացեն»,-ընգծեց նախարարը։
Նախարարը հավելեց, որ ադրբեջանական կողմի փոխհրաձգության մասին տարածվող լուրերը ադրբեջանական քարոզչության վառ օրինակ է, որն ուղղված է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին սպառողին։–0—

