ՀՀ ԱԳ նախարար ընդունել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակ Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչությունից բարոնուհին Հայաստանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նորընտիր նախագահ Բակո Սահակյանի պաշտոնամուտի արարողությանը մասնակցելու նպատակով:
«Շնորհակալություն հայտնելով բարնուհի Քոքսին Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման գործում տարիների ընթացքում ցուցաբերած ջանքերի համար` նախարար Օսկանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունները, ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման ներկայիս ընթացքը», ասված է հաղորդագրությունում:
Մեծ Բրիտանիայի պատվիրակության կազմում է եղել նաեւ ՄԲ Լորդերի պալատի անդամ Սըր Դեվիթ Ալթոնը (David Alton): -0-

