Խորհրդարանը գնահատական կտա պատգամավորների թիկնապահների իրավախախտ գործողություններին
10.09.2007,
17:18
Խորհրդարանը գնահատական կտա պատգամավորների թիկնապահների իրավախախտ գործողություններին
Հայաստանի խորհրդարանը գնահատական կտա որոշ պատգամավորների թիկնապահների իրավախախտ գործողություններին, երկուշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը։
«Ըստ Սահմանադրության խորհրդարանը չունի իրավապաշտպան գործառույթներ, և այդ իմաստով խորհրդարանի քաղաքական ուժերը այս կամ այն դեպքի առնչությամբ կարող են կարծիք հայտնել, եթե խոսքը գնում է քրեական հանցագործությունների մասին, նախաքննության ավարտից հետո։ Կարծում եմ այդպես էլ կլինի»,-ասաց նա։
Թորոսյանը նշեց, որ խորհրդարանը չպետք է պատգամավորների շրջանում բացատրական աշխատանքներով զբաղվի։
Ամռանը Հայաստանում տեղի ունեցան մի քանի միջադեպեր որոշ պատգամավորների թիկնապահների մասնակացությամբ։--0--

