ՀՀ ԱԳ նախարարը դժվարանում է կանխատեսել 2008 թ.-ին ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ինտենսիվությունը
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ դժվար է կանխատեսել 2008 թ.-ին ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ինտենսիվությունը։
«Ներկա պահին դժվար է ասել, թե որքան ինտենսիվ կլինի բանակցային գործընթացը 2008 թ.-ին», - ասաց Վ. Օսկանյանը հինգշաբթի տեղի ունեցած Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների միասնական նիստի ժամանակ 2006 թ.-ի պետբյուջեի կատարման մասին կառավարության տարեկան հաշվետվության քննարկումների ընթացքում ։
Նրա խոսքերով, 2008 թ.-ին Հայաստանում և Ադրբեջանում սպասվում են նախագահական ընտրություններ, «և դժվար է ասել, թե ինչպիսի ազդեցություն կունենան դրանք բանակցային գործընթացի վրա»։
«Հնարավոր է, որ ընտրությունները չազդեն բանակցային գործընթացի վրա, իսկ մի գուցե դանդաղեցնեն հակամարտության կարգավորման գործընթացը», - ասաց Վ. Օսկանյանը։-0-

