Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանը 10-ամյա գոյության ընթացքում ամուր ոտքի է կանգնել. ռեկտոր
Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանը (ՌՀՀ) 10-ամյա գոյության ընթացքում ամուր ոտքի է կանգնել։ Այս մասին ՌՀՀ ռեկտոր, Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը հայտարարեց ակադեմիկոս, ՌՀՀ-ի գիտական խորհրդատական Սերգեյ Համբարձումյանին Բարեկամության ռուսական շքանշանի հանձնման արարողության ժամանակ։
«Իր գոյության տարիների ընթացքում մեր համալսարանը ամուր կանգնած է «երկու ոտքերի»՝ Ռուսաստանի և Հայաստանի վրա»,- ասաց նա։
Դարբինյանը երախտագիտություն է հայտնեց Հայաստանի և Ռուսաստանի նախագահներին այն բանի համար, որ այսօր կա այդ համալսարանը, որը հայաստանյան կրթության և գիտության բարձր ցուցանիշները ցույց տալու հնարավորություն ունի։
Ռուս-Հայկական (Սլավոնական) պետական համալսարանը հիմնադրվել է «Երևանում Ռուս-Հայկական համալսարանի հիմնադրման պայմանների և գործունեության մասին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հնարապետության կառավարությունների պայմանագրի» հիման վրա։
Հայ ակադեմիկոսի շքանշանը շնորհվել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով, Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների բարեկամության և համագործակցության ամրապնդման գործում ունեցած մեծ ներդրման համար։--0—

