Հայ Առաքելական Եկեղեցու պատվիրակությունը կմասնակցի Ռումինիայում կայանալիք էկումենիկ համաժողովում

03.09.2007, 19:21
Հայ Առաքելական Եկեղեցու պատվիրակությունը կմասնակցի Ռումինիայում կայանալիք էկումենիկ համաժողովում
Հայ Առաքելական Եկեղեցու պատվիրակությունը կմասնակցի Ռումինիայում կայանալիք էկումենիկ համաժողովում

Հայ Առաքելական Եկեղեցու պատվիրակությունը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ, մեկնել է Ռումինիայի Սիբիու քաղաքը, որտեղ մասնակցելու է Երրորդ համաեվրոպական էկումենիկ համաժողովին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին Մայր Աթոռ Սուրբ Էչմիածնի տեղեկատվական համակարգից։
 
Պատվիրակությունը ղեկավարում է Մայր Աթոռի միջեկեղեցական կապերի պատասխանատու արքեպիսկոպոս Եզնիկ Պետրոսյանը։

Համաժողովի աշխատանքներին կմասնակցեն 126 եկեղեցիների 2100 պատվիրակներ և Եվրոպայում կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսների խորհուրդը։

Երրորդ Համաեվրոպական էկումենիկ համաժողովի օրակարգում են եկեղեցիների փոխհարաբերություներին, հասարակական կյանքի վերաբերյալ ընդհանուր մոտեցումներին, ընտանիքներում և մարդկանց կյանքում հոգևոր արժեքների ամրապնդմանը, կրոնների երկխոսությանը, եվրոպական երկրների մերձեցմանն ու միասնությանը նվիրված հարցեր։

«Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչները համաժողովում հանդես կգան զեկույցներով, իսկ սեպտեմբերի 8-ին կմատուցվի առաքելական ծիսակարգով պատարագ»,-հայտնեցին տեղեկատվական համակարգից։--0—