2007թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստան է ներմուծվել 3418,0 տոննա՝ 48,6 մլն. դոլար արժողությամբ մարդասիրական օգնություն. վիճակագրություն
31.08.2007,
20:00
2007թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստան է ներմուծվել 3418,0 տոննա՝ 48,6 մլն. դոլար արժողությամբ մարդասիրական օգնություն. վիճակագրություն
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. 2007թ. հունվար-հուլիս ամիսներին հումանիտար օգնության տեսքով Հայաստան է ներմուծվել 17287,6 դրամ կամ 48,6 ԱՄՆ մլն. դոլար արժողությամբ 3418,0 տոննա ապրանք։
Այս տվյալները «Նովոստի-Արմենիա» գործակալությանն է տրամադրել Վիճակագրության ազգային ծառայությունը՝ հիմնվելով ՀՀ կառավարության Մաքսային պետական կոմիտեի տեղեկատվության վրա։
Օգնության ընդհանուր ծավալի 71,4%-ը կազմել է քիմիական արտադրանքը և դրա հետ կապված ճյուղերը, 9,1%-ը՝ գործիքները և սարքերը, 5,6%-ը՝ մեքենաները և սարքավորումները, 4,8%-ը՝ տեքստիլ ապրանքը։
Մարդասիրական օգնությունը հիմնականում ստացվել է ԱՄՆ-ից (82,3%) և Իտալիայից (4,0%)։–0—

