Հոկտեմբերին Հայաստանում պատրաստ կլինեն մաթեմատիկայի և օտար լեզուների միասնական պետական քնության ձեռնարկները
2007թ. հոկտեմբերի վերջին Հայաստանում պատրաստ կլինեն մաթեմատիկայի և օտար լեզուների (ռուսերեն, անգլերեն, գերմաներեն և ֆրանսերեն) միասնական պետական քնության ձեռնարկները։
Այս մասին ուրբաթ մամուլի ասուլիսում հայտնեց Հայաստանի կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ 2008թ.-ին հայկական դպրոցների շրջանավարտները հանձնելու են երեք միասնական քննություն՝ հայոց լեզվու և գրականություն, մաթեմատիկա և օտար լեզուներ։
«Այս տարի հայոց լեզվի և գրականության միասնական պետական քննությունն, ընդհանուր առմամբ, դիմացավ փորձությանը։ Կառուցվածքային տեսակետից թեսթերը դժգոհություն չառաջացրեցին, բայց այժմ ախատանքներ են տարվում դրանց բովանդակությունը կատարելագործելու ուղղությամբ»,-ասաց Հովհաննիսյանը։
Նրա խոսքերով, մինչև 2007թ. դեկտեմբերի 1-ը բարձր դասարանցիները կստանան ՄՊՔ հայոց լեզվի և գրականության նոր, ավելի կատարելագործված ձեռնարկներ։
«Հայոց լեզու և գրականություն» առարկայից ՄՊՔ-ն 2007թ. անցկացվել է հունիսի 1-ին՝ Հայաստանի և ԼՂՀ 1442 քննական կենտրոններում։ Ընդհանուր առմամբ ՄՊՔ-ին մասնակցել է 50 հազ. մարդ, 38 հազարը ավարտական քննությունը հանձնել են «Ա» տարբերակով, իսկ մյուսները՝ «Բ»-ով, որը բաղկացած է բուհերի ընդունելության հարցերից։–0-

