Երևանում անցկացվելու է թրաֆիքինգի դեմ պայքարին նվիրված միջազգային սեմինար
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Երևանում սեպտեմբերի 5-6-ն անցկացվելու է թրաֆիքինգի դեմ պայքարին նվիրված միջազգային սեմինար, «Նովոստի-Արմենիային» հայտնեցին Եվրախորհրդի մամուլի ծառայությունից։
«Սա Եվրախորհրդի քարոզարշավի շրջանակներում անցկացվող թրաֆիքինգի դեմ պայքարին նվիրված ութերորդ սեմինարն է՝ ուղղված այս հիմնախնդրի մասին տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը»,- նշեցին մամուլի ծառայությունից՝ ավելացնելով, որ միջոցառման նպատակը Թրաֆիքինգի դեմ պայքարի Եվրախորհրդի կոնվենցիայի իրագործմանը նպաստելն է։
Սեմինարին մասնակցելու են քաղաքական գործիչներ, պաշտոնատար անձինք և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ Հայաստանից, Բելգիայից, Բուլղարիայից, Խորվաթիայից, Վրաստանից, Ռումինիայից, Ռուսաստանից։
«Սեմինարը պաշտոնապես բացելու են ՀՀ ԱԳ փոխնախարար Արմեն Բայբուրդյանը և Եվրախորհրդի գենդերային հավասարության և թրաֆիքինգի դեմ պայքարի բաժանմունքի ղեկավար Մարթա Ռեքենան (Marta Requena)։ --0—

