ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը իտալացի դիվանագետների հետ քննարկեց ռազմական համագործակցության հիմնախնդիրները

31.08.2007, 15:38
ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը իտալացի դիվանագետների հետ քննարկեց ռազմական համագործակցության հիմնախնդիրները

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանն ուրբաթ ընդունեց ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասսիմո Լավեցցո Կասսինելլիին և իր առաքելությունը Հայաստանում ավարտող դեսպանատան ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Մաուրո Սկաչչային։

«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ռազմական բնագավառում երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին և դրանք առավել խորացնելու հեռանկարներին առնչվող հարցեր։- «Նովոստի-Արմենիային» հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը:

Գլխավոր շտաբի պետը շնորհակալություն հայտնեց բրիգադի գեներալ Մաուրո Սկաչչային` արդյունավետ համագործակցության համար և հաջողություն մաղթեց հետագա առաքելությունում: --0—