Հայաստանի կոմկուսի մասնակցության ձևաչափը նախագահական ընտրություններում հայտնի կդառնա 2007թ. նոյեմբերին. կուսակցության առաջնորդ

31.08.2007, 15:09
Հայաստանի կոմկուսի մասնակցության ձևաչափը նախագահական ընտրություններում հայտնի կդառնա 2007թ. նոյեմբերին. կուսակցության առաջնորդ

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կոմունիստական կուսակցության մասնակցության ձևաչափը գալիք նախագահական ընտրություններում հայտնի կդառնա 2007թ. նոյեմբերին։ Ինչպես ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը, նոյեմբերին կկայանա Կոմունսիտական կուսակցության համագումարը։

«Համագումարի ժամանակ լուծում կստանան մասնակցության հետ կապված հարցերը և կորոշվի գալիք նախագահական ընտրությունների թեկնածուն»,- ասաց նա։ Թովմասյանի խոսքերով, գալիք նախագահական ընտրություններում Կոմկուսը մտադիր չէ աջակցել որևէ այլ քաղաքական ուժի թեկնածուի։ «Բացի իր սեփական թեկնածուից, Կոմկուսը մտադիր չէ աջակցել մեկ այլ թեկնածության»,- հայտարարեց նա։

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը ստեղծվել է 1991թ.։ Կուսակցությունն ունի 20 հազար անդամ։ Կոմկուսը մասնակցել է Հայաստանում անցկացվող բոլոր խորհրդարանական և նախագահական ընտրություններին։

Հայաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2008 թվականի առաջին կեսին։ Նախագահի պաշտոնի համար պայքարելու իրենց մտադրության մասին հայտարարել են, մասնավորապես, ՀՀ վարչապետ, ՀՀԿ կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Օրինաց Երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, ԱԺՄ առաջնորդ, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը, Հայաստանի Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը, Ժողովրդական  կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը։–0—