Հայաստանում հայտարարված է «Լավագույն համայնք 2007» մրցույթը

29.08.2007, 18:54
Հայաստանում հայտարարված է «Լավագույն համայնք 2007» մրցույթը

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի համայնքների ասոցիացիան և Տարածքային կառավարման նախարարությունը հայտարարել են «Լավագույն համայնք 2007» մրցույթի մեկնարկի մասին։

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Ասոցիացիայի մամուլի ծառայությունից, մրցույթի շրջանակներում կընտրվեն Հայաստանի լավագույն գյուղական, քաղաքային և մարզային համայնքները։

Մրցույթին մասնակության թեկնածությունները կարող են առաջադրվել պետական կառույցների, պաշտոնական անձանց, հասարակական կազմակերպությունների կողմից։ Գործելու է նաև ինքնառաջադրումը։

Ինչպես տեղեկացվում է մամուլի հաղորդագրության մեջ, մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցողները պետք է մինչև 2007թ. հոկտեմբերի 5-ը լրացնեն և փակ ծրարով Ասոցիացիայի գրասենյակ ներկայացնեն հայտը։

Հայտերը կգնահատվեն և հաղթողները կորոշվեն Համայնքների ասոցիացիայի վարչության անդամների (եթե նրանք չեն մասնակցում մրցույթին) և Տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչների հանձնաժողովի կողմից։

Արդեն երրորդ անգամ անցկացվող մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2007թ. նոյեմբերին։--0—