Նախագահական ընտրություններում Հայաստանի առաջին նախագահի թեկնածության առաջադրման մասին լուրերը ժամանակավրեպ են. պատգամավոր

29.08.2007, 16:11
Նախագահական ընտրություններում Հայաստանի առաջին նախագահի թեկնածության առաջադրման մասին լուրերը ժամանակավրեպ են. պատգամավոր

Նախագահական ընտրություններում Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածության առաջադրման մասին լուրերը ժամանակավրեպ են։ Այս մասին չորեքշբաթի մամուլի ասուլիսում հայտարարեց «Օրինաց Երկիր» ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Մհեր Շահգելդյանը։

«Խնդիրն այն է, որ այդ լուրերը տարածող քաղաքական ուժերը տեղյակ չեն անձամբ Լևոն-Տեր Պետրոսյանի դիրքորոշմանը։ Նա Հայաստանի առաջին նախագահն է և լուրջ քաղաքական գործիչ և միայն ինքը կարող է հայտարարել նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին»,-ընգծեց պատգամավորը։

Շահգելդյանը նկատեց, որ Տեր-Պետրոսյանի՝ նախագահական ընտրություններին մասնակցելու որոշման մասին պաշտոնական հայտարարությունից հետո միայն քաղաքական ուժերն իրավունք կունենան քննարկել նրա և երկրի ամենաբարձր պաշտոնին հավակնող այլ գործիչների թեկնածությունները։

Հայաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2008 թ. առաջին կեսին։ Նախագահի պաշտոնի համար պայքարելու իրենց մտադրության մասին հայտարարել են, մասնավորապես, ՀՀ վարչապետ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Օրինաց Երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, ԱԺՄ առաջնորդ, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը, Հայաստանի Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը, Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը։

Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի նախագահն էր 1991-1998թթ-ին։ --0--