Հայաստանը և Ռուսաստանը դատապարտված են միասին ապրել. փորձագետ

24.08.2007, 20:21
Հայաստանը և Ռուսաստանը դատապարտված են միասին ապրել. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը և Ռուսաստանը դատապարտված են միասին ապրել, հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Միխայիլ Ալեքսանդրովը՝ kreml.org ինտերնետային կայքին տված հարցազրույցում։

«Ես կարծում եմ, որ երկու երկրները և դրանց ժողովուրդները դատապարտված են միասին լինել։ Ինչպես ցույց տվեց պատմությունը, Հայաստանը Ռուսաստանից բացի բարեկամներ չունի։ Հայաստանի կառավարության փորձը 1920 թվին՝ կողմնորոշվել դեպի Արևմուտք, Հայաստանի համար շատ ողբերգական ելք ունեցավ»,-հայտարարել է ռուս քաղաքագետը։

«Ներկայիս անկախ Հայաստանը այդ փորձից լավ դաս քաղեց։ Ու թեև իշխանական վերնախավում եղել են դեպի Արևմուտք կողմնորոշվելու տրամադրություններ, սթափ գիտակցությունը հաղթեց, և Ռուսաստանի հետ դաշինքի շնորհիվ՝ Հայաստանը պահպանեց իր դիրքը, և հայ ժողովուրդը շարունակում է վերահսկել Լեռնային Ղարաբաղը»,-հավելել է նա։

Ալեքսանդրովի խոսքերով, եթե չլիներ Ռուսաստանի հետ դաշինքը, Լեռնային Ղարաբաղը վաղուց Հայաստանի համար կորած կլիներ, իսկ Հայաստանը կվերածվեր երկրորդական, հետխորհրդային տարածությունում բոլորի կողմից մոռացված մի երկրի։

«Հայաստանը շահագրգիռ է Ռուսաստանի հետ համագործակցությամբ, իսկ

Ռուսաստանը շահագրգիռ է համագործակցել Հայաստանի հետ»,-ընգծել է փորձագետը։

Նրա խոսքերով, հայ ժողովրդի հետ բազմադարյա կապերից բացի, որոնք հանգեցրել են բարեկամության, համագործակցության և փոըմբռնման զարգացման, կա նաև Ռուսաստանի աշխարհաքաղաքական հետաքրքրությունն Անդրկովկասում։

«Ռուսաստանը շահագրգիռ է Անդրկովկասում ռազմական ներկայությամբ, և Հայաստանի տարածքում ռուսական ռազմական ներկայությունը թույլ է տալիս լուծել այդ խնդիրը։ Այդ ռազմական ներկայությունը փոխշահավետ է, քանի որ Հայաստանի համար դա Թուրքիայի կողմից չհարձակվելու երաշխիք է։ Իսկ Ռուսաստանի համար դա Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի վրա ռազմա-քաղաքական ազդեցություն ունենալու և այդ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ակտիվությունը զսպելու միջոց է»,-ընդգծել է Ալեքսանդրովը։--0—

Հայաստանը և Ռուսաստանը դատապարտված են միասին ապրել, հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Միխայիլ Ալեքսանդրովը՝ kreml.org ինտերնետային կայքին տված հարցազրույցում։