Ռուսաստանը շահագրգիռ է, որպեսզի Հայաստանում իշխանափոխությունը հանգիստ իրականացվի. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանը շահագրգիռ է, որպեսզի Հայաստանում իշխանության փոխանցման գործընթացը հանգիստ անցնի, հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Միխայիլ Ալեքսանդրովը՝ kreml.org ինտերնետային կայքին տված հարցազրույցում։
Ռուսաստանը շահագրգիռ է, որպեսզի Հայաստանում իշխանության փոխանցման գործընթացը հանգիստ անցնի, հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Միխայիլ Ալեքսանդրովը՝ kreml.org ինտերնետային կայքին տված հարցազրույցում։«Հայաստանի հետ մեր հարաբերությունները հիմա բավականին ջերմ են, մտերիմ։ Ռուսաստանը և Հայաստանը ռազմական դաշնակիցներ են։ Ռուսաստանը շահագրգիռ է, որպեսզի Հայաստանում հաջորդ տարի կայանալիք իշխանության փոխանցման գործընթացն անցնի հանգիստ, առանց ցնցումների, առանց գունավոր հեղափոխություններիՀայասՀա»,-ասել է Ալեքսանդրովը։
Համապատասխանաբար, փորձագետի խոսքերով, Ռուսաստանն ուշադիր հետևում է այն ներքաղաքական գործընթացներին, որոնք այժմ կատարվում են Հայաստանում։
«Մասնավորապես, Ռուսաստանը ուշադիր հետևեց խորհրդարանական ընտրություններին և քաղաքական աջակցություն ցուցաբերեց Հայաստանի նախագահի ներկայիս ամենագլխավոր թեկնածուին՝ նախկին Պաշտպանության նախարար, ներկայիս վարչապետ Սերժ Սարգսյանին»,-նշել է փորձագետը։
Նրա խոսքերով, խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանի ներկայիս իշխանական ընտրախավը վայելում է բնակչության բավականին լուրջ աջակցությունը՝ «չնայած այն բանին, որ այնտեղ երկու խմբերի՝ Քոչարյանի և Սարգսյանի կողմնակիցների միջև պառակտման առաջացման հավանականություն կար»։
«Ռուսաստանի միջնորդությամբ հնարավոր եղավ խուսափել նման կոնֆլիկտից, և, արդյունքում, ընտրություններն անցան հանդարտ, իշխանական ուժերը ստացան ձայների ճնշող մեծամասնությունը։ Այդ պատճառով կարելի է սպասել, որ եթե մոտ ժամանակներս նոր ցնցումներ չլինեն, իշխանությունը կփոխանցվի հանգիստ։ Դա բխում է Ռուսաստանի շահերից»,-նշել է Ալեքսանդրովը։--0—

