«ԱրմենՏել» հայկական ընկերությանը մենաշնորհից զրկելը խթանում է ՏՏ-ոլորտի զարգացումը Հայաստանում

24.08.2007, 19:19
«ԱրմենՏել» հայկական ընկերությանը մենաշնորհից զրկելը խթանում է ՏՏ-ոլորտի զարգացումը Հայաստանում
«ԱրմենՏել» հայկական ընկերությանը մենաշնորհից զրկելը խթանում է ՏՏ-ոլորտի զարգացումը Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. «ԱրմենՏել» հայկական հեռահաղորդակցական ընկերությանը բոլոր մենաշնորհային իրավունքներից զրկելը խթանում է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը։

Այս մասին ուրբաթ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում հայտարարեց կառույցի նախագահ Ռոբերտ Նազարյանը։

«ՀԾԿՀ-ն կհետևի այդ ոլորտի զարգացմանը, և հասարակական կազմակերպությունների ու Հայաստանի տրանսպորտի նախարարության հետ համատեղ կմշակի և կընդունի այդ գործընթացին նպաստող որոշումներ»,-նկատեց Նազարյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ առանց «ԱրմենՏելի» սեփականատեր «Վիմպելկոմ» ընկերության բարի կամքի մենաշնորհից հրաժարվելը կձգձգվեր մինչև նոյեմբերի 14-ը, երբ «ԱրմենՏելը» կզրկվեր մենաշնորհից՝ Հայաստանի կառավարության հետ պայմանավորվածության համաձայն։

«Իսկ հիմա «ԱրմենՏելը» մենաշնորհից կհրաժարվի ավելի շուտ՝ հոկտեմբերի 1-ից, ինչը կնպաստի ոլորտի ազատականացմանը»,-նկատեց նա։

Միաժամանակ Նազարյանը նկատեց, որ շուկայի ազատականացումից հետո «ԱրմենՏել» ընկերությունը հավելյալ պարտավորություններ կունենա, մասնավորապես, ընկերությունը ֆիքսված և բջջային կապի ցուցիչների առանձին հաշվառում կիրականացնի։

«Դա հնարավորություն կտա ճշգրիտ պատկերացում ունենալ ֆիքսված կապի վրա կատարվող ծախսերի մասին։ Հոկտեմբերի 1-ից հետո կես տարի անց ընկերությունն իրավունք կունենա հանձնաժողով հայտ ներկայացնել՝ նոր գնացուցակի համար»,-ընգծեց նա։

Բջջային կապի երկրորդ օպերատորի՝ «ԱրմենՏելի» մասնաբաժինը բջջային շուկայում 33% է։ Արժեթղթերի 100%-ի սեփականատերն է ռուսական «Վիմպելկոմ» ընկերությունը (առևտրանշանը «Բի Լայն»)։ 2006թ. վերջին «ԱրմենՏելն» ուներ շուրջ 608,5 հազ. ֆիքսված և 452 հազ. բջջային կապի բաժանորդ։

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ուրբաթ զրկեց «ԱրմենՏելին» բոլոր մենաշնորհային իրավունքներից։--0-

«ԱրմենՏել» հայկական հեռահաղորդակցական ընկերությանը բոլոր մենաշնորհային իրավունքներից զրկելը խթանում է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը։