Անձրևը և կարկուտը վնասել են Հայաստանի գյուղերից մեկի ոռոգման առուներն ու գյուղամիջյան ճանապարհները
24.08.2007,
13:04
Անձրևը և կարկուտը վնասել են Հայաստանի գյուղերից մեկի ոռոգման առուներն ու գյուղամիջյան ճանապարհները
Օգոստոսի 23-ի կեսօրին տեղացած հորդառատ անձրևներից և կարկուտից առաջացած սելավի հետևանքով քանդվել են Վայոց ձորի մարզի Գողթանիկ գյուղի ոռոգման առուներն ու գյուղամիջյան ճանապարհները:
Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ փրկարար ծառայությունից, օգոստոսի 22-ին տեղացած անձրևի հետևանքով քանդվել է նույն մարզի Հերմոն գյուղի բնակիչ Լ. Էմիրյանի տան պատը` շուրջ 12 քմ մակերեսով:-0-