Հայաստանի նախագահը մասնակցեց հայտնի նկարիչ Էդվարդ Իսաբեկյանի հոգեհանգստի արարողությանը
22.08.2007,
16:35
Հայաստանի նախագահը մասնակցեց հայտնի նկարիչ Էդվարդ Իսաբեկյանի հոգեհանգստի արարողությանը
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը չորեքշաբթի մասնակցեց հայտնի նկարիչ Էդվարդ Իսաբեկյանի քաղաքացիական հոգեհանգստի և հրաժեշտի սգո արարողությանը. նկարիչը մահացավ 93 տարեկան հասակում։ Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
Էդվարդ Իսաբեկյանը ծնվել է Իգդիրում (Թուրքիա)։ 1941թ. ավարտել է Թբիլիսիի Գեղարվեստի ակադեմիան։ 1945-2000թթ. դասավանդել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1967-1986թթ. ղեկավարել է Հայաստանի Ազգային պատկերասրահը։
Նրա ստեծագործությունների հիմնական թեման Հայաստանի բնությունն է, հինավուրց ամրոցները և եկեղեցիները։ Նա անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1985թ., 2004թ.), Մոսկվայում (1988թ.)։--0--