Հայաստանի եզիդները նախագահական ընտրություններում կպաշտպանեն Սերժ Սարգսյանի թեկնածությունը
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Եզդիների ազգային միությունը (Yezdy National Union of Armenia) 2008թ. նախագահական ընտրություններում կպաշտպանի վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտարարեց Հայաստանի եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը։
«Սերժ Սարգսյանը, որն իր գործունեությամբ ապացուցել է, որ նվիրված է իր ժողովրդին ու երկրին, նախագահի պաշտոնի լավագույն և խոստումնալից թեկնածուն է»,- կարծում է Թամոյանը։
Բացի այդ, նրա խոսքերով, ՀՀ վարչապետը «հոգատար» և ճիշտ քաղաքականություն է վարում ազգային փոքրամասնությունների նկատմամբ։ «Ես Հայաստանի եզդիների համայնքի ներկայացուցիչներին կոչ եմ անում գալիք նախագահական ընտրությունների ժամանակ քվեարկել Սերժ Սարգսյանի թեկնածության օգտին»,- ասել է Թամոյանը։
Հայաստանում ապրում է 60 հազար եզդի, լույս է տեսնում եզդիների թերթ և հեռարձակվում է ռադիոհաղորդում։ Հայաստանի մի շարք դպրոցներում նաև դասավանդվում է եզդիերեն։
Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2008 թվականին։ Հայաստանի նախագահի պաշտոնին հավակնելու իրենց մտադրության մասին արդեն հայտարարել են ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, ԱԺՄ առաջնորդ, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, ՀՀ մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը, Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը։ --0—

